Ներքին 7 ամիս առաջ - 11:41 10-02-2026

Պարո՛ն Ավինյան, ավելի հեշտ չի՞ լինի Ձեզ փոխարինել արհեստական բանականությամբ. Զարոկյան

Պարո՛ն Ավինյան, մի քանի շաբաթ առաջ դուք ասացիք, որ Երևանի աղտոտված օդի պատճառը Երևանի վատ աշխարհագրական դիրքն է և որպես լուծում առաջարկեցիք արհեստական բանականությամբ լանխատեսումներ անել ու լուծումներ մշակել: Իսկ խցանումների հարցը լուծելու համար առաևարկեցիք արհեստական բանականությամբ լուսացույցներ տեղադրել: Պարո՛ն Ավինյան, չե՞ք կարծում, որ Երևանի ամբողջ խնդիրը լուծելու համար ավելի հեշտ կլինի Ձեզ փոխարինել արհեստական բանականությամբ:

Հարցն Ավինյանին ուղղեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանն այսօր՝ փետրվարի 10-ին, Երևանի ավագանու նիստում:

Տիգրան Ավինյանը հակադարձեց Պեդրո Զարոկյանին, ասելով՝ «Ձեզ, որ արհեստական բանականությամբ փոխարինենք, ավելի մեծ արդյունքներ կունենանք»։

Ավագանու դահլիճը ծիծաղով արձագանքեց այս հարցուպատասխանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը