Մամուլ 7 ամիս առաջ - 08:37 10-02-2026

ԱԺ-ում շրջաբերական է պտտվում ընդդեմ լրագրողների. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում խոսքի ազատությունը, ինչպես պարզվում է, ունի շատ հստակ սահմաններ․ այն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են անհարմար հարցերը։ Հատկապես՝ այն հարցերը, որոնք վերաբերում են իշխանության ներկայացուցիչների առանձնատներին։

Այն բանից հետո, երբ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Սոնա Գրիգորյանն ու Քնար Մանուկյանը Ազգային ժողովից դուրս բերվեցին ՊՊԾ աշխատակիցների կողմից՝ բռնի ուժով, իրավիճակը ոչ միայն չհանդարտվեց, այլ ստացավ ինստիտուցիոնալ շարունակություն։ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար, «Ձուկ» մականունով մեդիայում հայտնի Դավիթ Առաքելյանը, շտապ շրջաբերական է ուղարկել պատգամավորներին և հանձնաժողովներին՝ «հիշեցնելով», թե ովքեր իրավունք ունեն մասնակցելու ԱԺ հանձնաժողովների նիստերին։

Հիշեցումը, իհարկե, պատահական չէր։ Այն շատ ավելի նման էր նախազգուշացման․ որպեսզի հետագայում «Ժողովուրդ»-ի լրագրողները նույնիսկ չփորձեն մտնել Ազգային ժողով։ Այսինքն՝ ֆիզիկական ուժից հետո գործի դրվեց վարչական արգելքը։

Սա, երևի, նոր ժողովրդավարական նորմ է․ եթե հարց ես տալիս ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի առանձնատան մասին, ապա քեզ պարզապես զրկում են հավատարմագրից և ԱԺ մուտքի իրավունքից։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու աշխատակազմի ղեկավարը, փաստորեն, ընտրել են ամենահարմար ճանապարհը՝ ոչ թե ապահովել հանրային վերահսկողություն, այլ վերահսկել հանրային խոսքը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը