Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 21:42 09-02-2026

Անարդար է․ միայն 1974-ից հետո ծնվածները կարող են սոցփաթեթի գումարները կանխիկացնել

Սոցփաթեթի հաշվին հավաքված գումարի կանխիկացման գործող կարգավորումները հերթական անգամ դժգոհության պատճառ են դարձել։

Oragir.News-ին ահազանգած 51-ամյա քաղաքացին նշում է՝ երբ ցանկացել է կանխիկացնել իր փաթեթի գումարները, անակնկալի է եկել։ Նա բանկում պարզել է, որ կանխիկացման իրավունք ունեն միայն 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները։

Քաղաքացին փորձում է հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված այս տարիքային տարբերակումը և ո՞րն է դրա տրամաբանությունը։

Նրա խոսքով՝ դեռ որոշման ընդունման փուլում հասարակության մեջ բարձրացվել էր դժգոհության ալիք, քանի որ շատերի համար անհասկանալի էր նման տարիքային շեմի սահմանումը։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Սերգեյ Խաչատրյանը, անդրադառնալով նախարարության հիմնավորմանը, նշեց, որ պաշտոնական պարզաբանման համաձայն՝ տարիքային տարբերակումը պայմանավորված է պարտադիր կուտակային համակարգի ներդրման տրամաբանությամբ։

Մասնավորապես՝ 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները 2014 թվականից սկսած մասնակցում են կուտակային համակարգին և իրենց աշխատավարձից կատարում են սոցիալական վճարներ։

«Սկզբնական շրջանում աշխատողի կողմից վճարվող մասնաբաժինը կազմել է 2.5 տոկոս, որը տարիների ընթացքում աստիճանաբար ավելացվել է և ներկայումս կազմում է մոտ 5 տոկոս։ Մնացած մասը վճարում է պետությունը։ Մինչդեռ մինչև 1974 թվականը ծնված աշխատողներն իրենց աշխատավարձից պարտադիր սոցիալական վճարներ չեն կատարել։ Նշվում է նաև, որ մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողները սոցիալական վճարներ կարող էին կատարել միայն կամավորության սկզբունքով։ Սակայն, ըստ էության, այդ մեխանիզմը լայն կիրառություն չի ունեցել, և կամավոր վճարումներ իրականացրած քաղաքացիների թիվը եղել է շատ սահմանափակ»,- բացատրեց նա։

Չնայած պաշտոնական հիմնավորումներին՝ քաղաքացին նշում է, որ արդարության տեսանկյունից այս մոտեցումը համոզիչ չէ։ Նա դժգոհում է՝ ասելով՝ եթե մարդը գումար ունի, ինչո՞ւ օրենքը թույլ չի տալիս նրան օգտվել իր սոցիալական փաթեթից։

Տնտեսագետը նկատեց, որ խտրականությունն օրենքի մեջ ներդրված է ի սկզբանե։

«Օրենքի ընդունման ժամանակ ներկայիս իշխանությունները դեմ էին դրա կիրառմանը և խոստանում էին վերացնել սոցիալական վճարների գանձման հետ կապված անարդարությունները։ Եթե նախկինում աշխատավարձից գանձվում էր 2.5 տոկոս, ապա այն դարձավ 3.5, հետո՝ 4.5 և վերջապես՝ 5 տոկոս։ Այսինքն՝ օրենքում ամրագրված խտրականությունը ոչ թե վերացվեց, այլ ավելի խորացավ»,- նշեց մեր զրուցակիցը։

Խաչատրյանը հավելեց, որ սոցիալական փաթեթի կանխիկացման սահմանափակումները բխում են հենց գործող օրենքից, որն ի սկզբանե սահմանել է տարիքային տարբերակում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում