Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 21:10 07-02-2026

Դպրոցների օպտիմալացման հետևանքները աղետալի են լինելու. ուսուցիչ

ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն` 2026 թվականից 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները միավորվում են կամ վերակազմակերպվում են։ Այս ցանկում ներառված են 230 դպրոց։ Այս տարի ամենաշատ դպրոցներ կփակվեն Սյունիքի(47) և Շիրակի(48) մարզերում, իսկ ամենաքիչը Արարատի մարզում` 4 դպրոց։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է «Ազգային կրթության խորհրդի» անդամ, ՇՊՀ դասախոս Արմեն Ներսիսյանի հետ։

««Ազգային կրթության խորհուրդը» հրապարակել է զեկույց, որտեղ մանրամասն ամփոփված է, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել ԿԳՄՍ-ի այս որոշումը և առհասարակ այս որոշման իրական նպատակները։ «Դպրոցների օպտիմալացման հետևանքները աղետալի են լինելու։ Դպրոցների փակվելով` կսկսվի արտագաղթ»,-ասում է Ներսիսյանը։

Մանրամասները` տեսանյութում։