Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 16:22 07-02-2026

Թրամփը դա իրեն թույլ տալ չի տա․ նա պետք է մնա «կրուտոյ» կերպարի մեջ․ Հակոբ Բադալյան

Թրամփը հայտարարել է, որ Օմանում Արաղչի-Ուիտկոֆֆ բանակցությունը լավ է անցել: Իրանն ուզում է գործարք, պետք է ուզի, ասել է Թրամպը, դարձյալ սպառնալով ուժով եւ ասելով, որ խոշոր նավատորմ է շավում դեպի Ծոց: Այս անգամ ամեն ինչ այլ կլինի, ասել է Թրամփը, սպառնալով Իրանին: Այս մասին գրառում է կատարել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Նա ասել է, որ պայմանավորվել են հաջորդ շաբաթ շարունակել բանակցությունը:

Հիշեցնեմ, Իրանի ԱԳ նախարար Արաղչին բանակցությունից հետո ասել էր, որ պետք է բանակցել հանգիստ մթնոլորտում, առանց սպառնալիքների:

Իհարկե, Թրամփը դա իրեն թույլ տալ չի կարող, որովհետեւ դա «կքանդի» այն այսպես ասած «կրուտոյ» իմիջը, որ նա ձեւավորում է իր համար ամերիկացի ընտրողների մոտ: Հետեւաբար, Թրամփը, առնվազն, պետք է մնա իր այդ կերպարի մեջ, անգամ խաղաղ գործընթացի դեպքում ցույց տալու համար, որ հենց ինքն է թելադրում կամ նույնիսկ պարտադրում այդ խաղաղությունը Իրանին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում