Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:00 06-02-2026

ՇՊՀ դասախոսների աշխատավարձը տվել են, հետո մի մասը հետ ուզել․ ռեկտորի պարզաբանումը

Օրերս Oragir.News-ը ահազանգ էր ստացել Շիրակի մայր բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմից, որ այս ամսվա աշխատավարձից հետպահում է եղել։

Մեզ դիմած անձինք հայտնել են, որ խոսքը 2000-8000 դրամի մասին է։ Դասախոսները նշում են, որ իրենց պատշաճ ինֆորմացիա չի տրվել, թե ինչ նպատակով է կատարվել հետպահումը։

Oragir.News-ը պարզաբանում է ստացել ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանից։

Սերոբյանն ասում է, որ աշխատավարձերից հետպահումը եղել է բժշկական ապահովագրական ծառայությունների մասով։

Չնայած ռեկտորի հավաստիացումներին`դասախոսները շարունակում են պնդել, որ իրենց աշխատավարձը ցածր է, իրենք չեն կարող օգտվել ծրագրից։

«Բժշկական ապահովագրությունը տարածվում է 200 հազար դրամ կողտոտ աշխատավարձ ստացողների վրա, իսկ մեր կեղտոտ աշխատավարձը 155 հազարի կարգի է։ Որ դու ընկնես բժշակական ապահովագրության տակ, քո կեղտոտ աշխատավարձը պիտի անցնի 200 հազար դրամը, պարզից էլ պարզ է ամեն ինչ»,- ասում է ՇՊՀ աշխատակիցը։

Երվանդ Սերոբյանն ընդգծել է, որ ամեն ինչ օրենքով նախատեսված ընթացակարգով է կատարվել։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը