Ներքին 8 ամիս առաջ - 16:00 05-02-2026

ԱԺ հանձնաժողովը մերժեց քաղբանտարկյալների վերաբերյալ ընդդիմության նախագիծը

ՀՀ ԱԺ պետական-իրավավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 5-ին, մերժեց քաղբանտարկյալների վերաբերյալ ընդդիմության առաջարկած ԱԺ հայտարարարության նախագիծը:

«Հայաստանում կան քաղբանտարկյալներ. նրանք համապատասխանում են ԵԽԽՎ 2012 թվականի 1900 բանաձևով նախատեսված չափանիշներին: Սա լուրջ խնդիր է մեր պետության համար»,- ասաց նախագծի հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ Հայաստանը ԵԽԽՎ-ի կողմից մոնիտորինգի տակ գտնվող երկիր է, և պարբերաբար ԵԽԽՎ-ն Հայաստանի ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ հրապարակումներ է անում, որտեղ չի հիշատակվում քաղբանտարկյալների որևէ թեմա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան