Ներքին Միտք 6 ամիս առաջ - 23:12 03-02-2026

Սահմանազատման գործընթացում մոտեցումները չեն ապահովում կայունություն և կանխատեսելիություն․ Մանե Թանդիլյան

Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունն ընդունել և վավերացրել են սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Սա երկու պետությունների կողմից ուժի մեջ մտած միակ իրավական փաստաթուղթն է:
Սակայն, այս ընթացքում սահմանազատման գործընթաց փաստացի չի իրականացվում՝ անտեսելով ուժի մեջ մտած փաստաթուղթը։

Այս իրողությունը չի կարող դիտարկվել որպես տեխնիկական դադար կամ ընթացակարգային խնդիր։ Այն փաստում է, որ իրավական փաստաթղթի առկայությունն ինքնին բավարար չէ, եթե այն չի ուղեկցվում իրականացման հստակ մեխանիզմներով, ժամկետներով և պարտադիր կատարման գործիքակազմով։

Ստեղծված իրավիճակում խնդիրը սահմանափակված չէ միայն Ադրբեջանի վարքագծով, որը կանխատեսելի է եղել։ Ավելի լուրջ հարցադրումներ է առաջացնում Հայաստանի իշխանությունների քաղաքական մոտեցումը։ Չի ապահովվել գործընթացի պատշաճ վերահսկողություն, իսկ արդեն վավերացված փաստաթուղթը չի վերածվել գործնական արդյունքի։

Եթե մեկ տարվա ընթացքում չի գործարկվում արդեն ուժի մեջ մտած կանոնակարգը, ապա օբյեկտիվորեն առաջանում են հիմնավոր կասկածներ հետագա, առավել բարդ և քաղաքականապես զգայուն պայմանավորվածությունների կենսունակության վերաբերյալ։

Սահմանազատման գործընթացում արձանագրված մեկ տարվա լիակատար դադարը ցույց է տալիս, որ գործող մոտեցումները չեն ապահովում ոչ կայունություն, ոչ կանխատեսելիություն։
Խաղաղության և անվտանգության ցանկացած գործընթաց կարող է լինել արդյունավետ միայն այն դեպքում, երբ այն հիմնված է պարտադիր կատարման, վերահսկելիության և պատասխանատվության սկզբունքների վրա։ Առանց այդ բաղադրիչների փաստաթղթերը մնում են ձևական, իսկ խաղաղությունը՝ հռչակագրային»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից