Ներքին 8 ամիս առաջ - 12:59 03-02-2026

Ատոմակայանի աշխատանքը ևս 10 տարով կերկարացնենք, ժամկետի փոփոխման առաջին ծրագիրն ենք սկսել․ նախարար

Այսօր՝ փետրվարի 3-ին, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տարեկան ամփոփիչ ասուլիսում տեղեկացրեց, որ Կապսի ջրամբարի կառուցման կապալառուի հետ խզվել է պայմանագիրը. նոր կապալառուի համար կհայտարարվի մրցույթ

«Ավարտել ենք Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքները, որն իր ծավալով աննախադեպ է Երրորդ Հանրապետության պամության մեջ»,,- հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ինչ վերաբերում է Կապսի ջրամբարին, նա նշեց, որ կապալառու ընկերությունն օրացուցային գրաֆիկից զգալի շեղումներով է աշխատում։ Որոշում ենք կայացրել խզել պայմանագիրը, վերանայել աշխատանքները։ Առաջիկայում մրցութային կարգով կընտրենք այլ կապալառու ընկերություն, և նոր կկարողանամ աշխատանքների ավարտի մասով ժամկետներ ասել»։

Նախարարն անդրադանալով ատոմակայանին վերաբերող հարցին նշեց, որ ՀԱԷԿ-ի ևս 10 տարով երկարացնելու ծրագիր են իրականացնելու։

«Շարունակվել է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման 1-ին ծրագիրը, իսկ 2-րդ ծրագիրը հնարավորություն կտա ևս 10 տարով երկարացնել ատոմակայանի շահագործման ժամկետը»,- ասաց նա:

Նա համոզմունք հայտնեց, որ առաջիկա 10 տարում ԱԷԿ-ը միացված կմնա ՀՀ էներգահամակարգին, նշելով նաև, որ պայմանագրերի մեծ մասը կնքված է:

Պատասխանելով նոր ատոմակայան կառուցելու մասին հարցին՝ Խուդաթյանը նշեց, որ նոր ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային. «Շարունակելու ենք ուսումնասիրել և ՌԴ-ի, և ԱՄՆ-ի, և Չինաստանի, և Կորեայի, և Ֆրանսիայի առաջարկները, բայց մոդելի ընտրության հարցում վերջնական ընտրություն չունենք: Այդ հարցը կիրականացվի 2026 կամ 2027 թվականներին, շտապելու անհրաժեշտություն չունենք», ասաց նախարարը, հավելելով, որ մոդելի ընտրությունից կապված պարզ կլինի, թե որ երկրի հետ ենք կատարում աշխատանքը։:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում