Ներքին 8 ամիս առաջ - 18:44 02-02-2026

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Հաշվի առնելով իմ վերաբերյալ հարուցված հանրային քրեկայան հետապնդման կապակցությամբ մամուլում տարածված տեղեկատվության մասով մեծ հետաքրքրությունը հարկ եմ համարում նշեմ, որ չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, և այն համարում եմ առնվազն անհիմն, և որպեսզի ասածս ուղղակի որպես խոսքեր չհնչեն, հակիրճ կներկայացնեմ իրողությունը։

Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

«Հարցը վերաբերում է դեռևս 2023 թվականին Երևան քաղաքում ճանապարհային նշանների տեղադրման մրցույթում հաղթող ճանաչված «Իմպեքս» ՍՊ ընկերությանը, որի պայմանագիրը միակողմանի լուծվել է մրցույթի հրավերով նախատեսված բանկային երաշխիքը չներկայացնելու /ներկայացնելուց հրաժարվելու/ պատճառով, այսինքն օրենքի ուղիղ պահանջով։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը ի դեմս ինձ Երևան քաղաքում ճանապարհային նշանների 2023թ․տեղադրման գործընթացը չձախողելու և Երևան քաղաքում երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով նախաձեռնեց նշանների տեղադրման նոր գնման մրցութային գործընթաց՝ ներկայացնելով համապատասխան գնման հայտ։

Գնման հայտը ներկայացնելուց մոտ մեկ շաբաթ անց, ես ստացել եմ «Իմպեք» ՍՊ ընկերության հայցի հիման վրա հայցի ապահովում կիրառելու դատական ակտ, ինչով արգելվում է Երևանի քաղաքապետարանին ճանապարհային նշանների տեղադրման նոր գնման գործընթաց նախաձեռնել՝ մինչև հիմնական հայցով վերջնական դատական ակտի կայացումը։ Ընդ որում հենց նույն դատական ակտում է նշված, որ օրենսդրությամբ արգելվում է կայացնել որևէ դատական ակտ, որը կկասեցնի արդեն իսկ սկսված գնման գործընթացը, հենց դրանով պայմանավորված արգելվել է նախաձեռնելը։

Ձեռնպահ մնալով գնահատական տալ դատական ակտի բովանդակությանը՝ տևական ժամանակ Երևան քաղաքում ճանապարհային նշանների տեղադրման անհնարինության հետևանքների մասով, նշեմ, որ ըստ էության ինձ մեղադրում են գնման գործընթացը նախաձեռնելուց՝ գնման հայտը ներկայացնելուց մի քանի օր անց ստացած այն չնախաձեռնելու մասին դատական ակտը չկատարելու համար։

Այսինքն ստացվում է ես մինչև դատական ակտը ստանալը պետք է իմանայի նման ակտի մասին և չնախաձեռնեի։

Ըստ էության սա է ամբողջ մեղադրանքն ու իրողությունը։

Կավելացնեմ միայն այն, որ այս գործով դեռևս որպես վկա հարցաքննվելիս բացի բանկային երաշխիք չներկայացնելու փաստից, «Իմպեքս» ՍՊ ընկերության մասով ներկայացրել եմ առերևույթ կեղծ տվյալներ ներկայացնելու մասին տեղեկություններ, որոնց մասով անհասկանալիորեն առ ասյօր որևէ ընթացքի մասին տեղեկություններ չկան»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում