Ներքին 6 ամիս առաջ - 18:12 02-02-2026

Կամո Ցուցուլյանը հրահանգել է անզիջում պայքար մղել հանցավոր ցանկացած դրսևորման դեմ

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հունվարի 30-ին Պարեկային ծառայության վարչական համալիրում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։

Մասնակցում էին Պարեկային ծառայության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Կամո Ցուցուլյանը նշել է, որ լինելով Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ձևավորված առաջին հենասյունային ուղղությունը՝ Պարեկային ծառայությունը, պետք է չբավարարվի ձեռքբերումներով և հանցավորության դեմ պայքարում ամրապնդի գրանցված հաջողությունները։

Նա հրահանգել է անզիջում պայքար մղել հանցավոր ցանկացած դրսևորման դեմ՝ համագործակցելով Ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ։

Գործունեության թափանցիկությունն ու վերահսկողությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է կատարված աշխատանքի, ձեռքբերումների և բացթողումների վերաբերյալ պարբերաբար ներկայացնել ամփոփիչ զեկույցներ: Ոստիկանության պետի խոսքով՝ հաշվետվողականության այս ձևաչափը հնարավորություն կտա օբյեկտիվորեն գնահատել կատարած աշխատանքի արդյունավետությունը։

Ոստիկանության պետն ընդգծել է նաև ծառայողական կարգապահության և մասնագիտական կարողությունների շարունակական կատարելագործման կարևորությունը։

Խորհրդակցության ընթացքում գույքագրվել են ի հայտ եկած խնդիրներն ու բացթողումները, որոնք պահանջում են հստակ լուծումներ։

Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հավաստիացրել է, որ շարունակելով բարելավել ծառայության որակը, բոլոր հանձնարարականները կկատարվեն բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»