Ներքին 8 ամիս առաջ - 13:16 02-02-2026

Ոսկու և արծաթի գները կտրուկ աճել են․ ինչ է կատարվում շուկայում

Հայաստանում արծաթի գինը վերջին շրջանում կտրուկ փոփոխությունների է ենթարկվել։ Երեկ՝ ժամը 23:30-ի դրությամբ, արծաթի գինը 1 գրամի համար 1046,92 դրամ էր։ Իսկ այսօր առավոտյան՝ ժամը 9:30-ին, 1 գրամ արծաթը կազմել է 889,83 դրամ, ինչը նշանակում է, որ նվազել է շուրջ 15 տոկոսով։ Մի քանի ժամ անց՝ 11:50-ին, գինը կրկին աճել է՝ կազմելով 943,95 դրամ մեկ գրամի համար։

Արծաթի գինը փոփոխվում է ժամ առ ժամ։

Այս տատանումների պատճառները հասկանալու համար Oragir.News-ը զրուցել է տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ։

Տնտեսագետը սկսեց արծաթի պատմական նշանակությունից. «Մինչև դոլարի համաշխարհային ստանդարտ դառնալը, աշխարհում որպես կուտակային միջոց գոյություն են ունեցել երկու հիմնական մետաղներ՝ ոսկին և արծաթը։ Տարիներ շարունակ դրանց գները միմյանց հետ կապված են եղել մոտավորապես 1-ը 9-ի հարաբերությամբ․ եթե ոսկու գինը պայմանականորեն 90 միավոր էր, ապա արծաթինը՝ 10»։

Բայց վերջին տարիներին այդ հարաբերակցությունը խախտվել է, և արծաթը գրամի հաշվարկով դարձել է 18–20 անգամ ավելի էժան, քան ոսկին։

Տնտեսագետը նկատեց, որ ոսկու գնի կտրուկ աճը պայմանավորված է համաշխարհային անորոշությամբ։

«Միջազգային բանկերը և պետությունների կենտրոնական բանկերը զգում են, որ դոլարը դառնում է ավելի ռիսկային, այդ պատճառով մեծ քանակությամբ ոսկի են գնում», - ասել է նա՝ օրինակ բերելով Ադրբեջանի կենտրոնական բանկի վերջին գնումները։

Միաժամանակ Թավադյանը նշեց, որ Հայաստանի կենտրոնական բանկում ոսկու պաշարը զրոյական է։

«Մենք դեռ 2003 թվականին վաճառել ենք ոսկու պաշարը և դրանից հետո հիմնականում մնացել ենք դոլարի վրա»,- ասաց տնտեսագետը։

Աղասի Թավադյանի գնահատմամբ՝ երկարաժամկետ առումով թե՛ ոսկու, թե՛ արծաթի գները շարունակելու են աճել, իսկ ինչ վերաբերում է օրական կտրուկ տատանումներին, դրանք ասեկոսեների արդյունք են։

Իսկ այս պահին արծաթի գինը 1 գրամի համար կազմում է 951,46 դրամ

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը