Ներքին Միտք 6 ամիս առաջ - 14:27 01-02-2026

Որ սահմանը բացվի, Հայաստանն ի՞նչ է արտահանելու Թուրքիա. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Որ սահմանը բացվի, Հայաստանն ի՞նչ է արտահանելու Թուրքիա

1990-ական թվականներին որքան հին գորգ, կարպետ կար, գյուղերից գնեցին․ հավաքեցին, ուղարկեցին Թուրքիա։ ՔՊ-ական իշխանությունն այնպես է երազում, որ ամեն գնով, տարատեսակ զիջումներով բացվի Թուրքիայի հետ սահմանը, կարծես թե դրանից հետո Հայաստանի արտադրանքը, արդյունաբերական ապրանքները հեղեղելու են թուրքական շուկան։

Թուրքիայի հետ սահմանը բացվելու դեպքում Նիկոլ Փաշինյանի հետ մտերիմ, տհաճ մականուններով օլիգարխները Թուրքիայից էժան ապրանքներ են ներկրելու և թուրքական ապրանքների շահույթից ավելի են հարստանալու։

Թուրքական էժան բանջարեղենը սնանկացնելու է Արարատյան դաշտի ջերմոցների տերերին:

Հայաստանի խոշոր հարկատուների մեջ արդյունաբերական հսկաներ չկան, Հայաստանը չունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն։

Աշխարհում մտքի, տեխնոլոգիաների, գիտելիքահենք տնտեսությունների սուր մրցակցություն է, իսկ Հայաստանը կառավարում են Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ 7 տարի առաջին դասարանում մնացածները, որոնք լուռումունջ, քրտնաջան աշխատելու փոխարեն շոուներ են անում, ստերով հարդուկում Հայաստանի հպարտ քաղաքացիների գլուխները։

Քանի դեռ իրենք են իշխում, Հայաստանը չի կարող հաջողությունների հասնել, մրցունակ լինել:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից