Արտաքին 8 ամիս առաջ - 13:17 01-02-2026

Իրանի խորհրդարանը ԵՄ երկրների զինված ուժերն ահաբեկչական է ճանաչել

Իրանը Եվրամիության երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ ԵՄ-ի համանման որոշմանը, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:

««Պատասխան գործողությունների մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն հայտարարելուն ի պատասխան՝ եվրոպական երկրների զինված ուժերը համարվում են ահաբեկչական խմբավորումներ, և այդ գործողությունների հետևանքներն ընկնելու են ԵՄ-ի վրա», - Ղալիբաֆի խոսքերը մեջբերում են իրանական գործակալությունները:

Իրանի խորհրդարանում նաև քննարկում են եվրոպական դեսպանատների ռազմական կցորդների հնարավոր արտաքսման հարցը։

ԵՄ արտաքին գործերի խորհուրդը հունվարի 29-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել՝ ԻՀՊԿ-ին մեղադրելով ցուցարարների նկատմամբ դաժանության մեջ:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա