Ուղիղ եթեր
Արտաքին 8 ամիս առաջ - 23:26 30-01-2026

Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին, որը այցով Մոսկվայում է։

Այս մասին հայտնել են Կրեմլից:

Ինչպես հայտարարել է Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին, զրույցի հիմնական թեմաներն են եղել երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի խնդիրները:

«Բանակցությունների հիմնական թեման երկկողմ հարաբերությունների ընդլայնումն էր, մասնավորապես՝ երկու երկրների տնտեսական կապերը: Միևնույն ժամանակ, կողմերը խորհրդակցություններ են անցկացրել տարածաշրջանային և միջազգային կարևոր խնդիրների շուրջ»,-դեսպանի խոսքը մեջբերում է IRIB գործակալությունը:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հանդիպումը կայացել է այսօր երեկոյան Մոսկվայում:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա