Ներքին Միտք 6 ամիս առաջ - 22:48 30-01-2026

Հոգևոր սպասավորության ինստիտուտը բանակում ներդրվել էր աղանդների հոգեորսությունը զսպելու համար. Խումարյան

Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բանակի հոգևոր առաջնորդության լուծարման վերաբերյալ իրարամերժ լուրերի ֆոնին (այդպես էլ հստակ չասվեց՝ վերջիվերջո քահանա/սարկավագ զորքերում մնալու է, թե ոչ) շատերը, կարծես, մոռացել են կամ շատ երիտասարդ են հիշելու համար, որ 20 տարի առաջ հոգևոր սպասավորության ինստիտուտը բանակում ներդրվեց նախևառաջ բանակում տարաբնույթ տոտալիտար աղանդների ագրեսիվ հոգեորսությունը զսպելու համար։

Հիշում եմ՝ շատ լուրջ խնդիր էր այն ժամանակ, ու բանակում ինքնուրույն չէին կարողանում այդ հարցը լուծել։

Ամենայն հարգանքով խղճի և դավանանքի ազատության բոլորի իրավունքի նկատմամբ, սա շատ նուրբ ու վտանգավոր խնդիր է, որը դժվարությամբ, բայց հաջողվել է կառավարելի դարձնել։

Ուզում եմ հավատալ, որ բանակում այս հարցին այնուամենայնիվ պատշաճ շրջահայացությամբ են վերաբերվում»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից