Ներքին Միտք 6 ամիս առաջ - 22:08 30-01-2026

Սահմանադրության 17-րդ հոդվածն էլ «չեղարկվեց»․ Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․ «Սահմանադրության 17-րդ հոդվածն էլ «չեղարկվեց»։ Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։

17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Այսինքն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պետական մարմիններից անջատ լինելը՝ ՀՀ սահմանադրական կարգի կարևոր պայման և տարր է։

1. Երբ պետական իշխանության որևէ մարմին կամ ներկայացուցիչ, լինի՝ օրենսդիր, գործադիր կամ դատական, միջամտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կամ որևէ այլ կրոնական կազմակերպության ներքին գործերին և հարաբերություններին, խախտվում է Սահմանադրության 17-րդ հոդվածը և, հետևաբար, խախտվում է ՀՀ սահմանադրական կարգը, որի պայմանն ու տարրն է կրոնական կազմակերպությունների՝ պետական մարմիններից անջատ լինելը։

2. Երբ առաջին ատյանի դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոց և իր ակտով փաստացի «նշանակում» է Մասյացոտնի թեմի առաջնորդին, տեղի է ունենում ուղղակի միջամտություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին, և փաստացի վերացվում է Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիությունը ՀՀ իրավական համակարգում։

3. Երբ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնում՝ նշված դատական ակտը չկատարելու հիմքով, դա նույնպես ուղղակի միջամտություն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին և հարված է ինչպես Սահմանադրության 17-րդ հոդվածին, այնպես էլ՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին։

Դժվար է պատկերացնել, որ իրավաբանական կրթություն ունեցող որևէ անձ կարողանա փաստարկել, թե նշված գործողությունները Սահմանադրության 17-րդ հոդվածի ուղղակի խախտում չեն»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի