Ներքին Միտք 6 ամիս առաջ - 20:12 30-01-2026

Իշխանությունը ճանապարհ կբացի կարգալույծների համար՝ բանակում հակաեկեղեցական ենթամշակույթով․ Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը գրում է․

«2026թ. փետրվարի 1-ից ՀՀ բանակում դադարեցվում է Հոգևոր ծառայության գործունեությունը։
Պաշտպանության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվում դեռ 2000 թվականից գործող կարգավորումը, և Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողները դուրս են բերվում Զինված ուժերի համակարգից։

Սա պարզապես կառավարչական կամ «տեխնիկական» որոշում չէ։ Սա այս իշխանության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող համակարգային պատերազմի հերթական փուլն է։

Բանակից հեռացվում է այն ինստիտուտը, որը գրեթե երեք տասնամյակ եղել է զինվորի կողքին՝ ոչ միայն աղոթքով, այլև մարդկային ներկայությամբ, խղճի խոսքով, ծանր պահին լսելու ու կանգուն պահելու կարողությամբ։ Փոխարենը ներդրվում է վարչական վերահսկողության տակ գտնվող, արժեհամակարգային բովանդակությունից զրկված «թույլատրելի հավատքի» մոդել։

Պաշտոնապես կասեն՝ հավատքը չեն արգելում։ Բայց փաստացի լուծարում են դրա կազմակերպված համակարգը։

Ավելին՝ այս որոշմամբ Հայոց բանակ է ներմուծվում նոր վտանգավոր տրամաբանություն։

Հոգևորականներին դուրս մղելով եկեղեցական հովանու տակից՝ իշխանությունը փաստացի ճանապարհ է բացում կարգալույծ, վարչականորեն կախված «հոգևոր գործիչների» ներգրավման համար՝ ձևավորելով հակաեկեղեցական ենթամշակույթ հենց Հայոց բանակի ներսում։
Սա արդեն ոչ միայն եկեղեցու դեմ քայլ է, այլև՝ փորձ է վերաձևելու բանակի ներքին արժեհամակարգը։

Երբ պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում է գաղափարական փորձադաշտ, դա ոչ թե բարեփոխում է, այլ՝ քաղաքակրթական ընտրություն։

Եվ դրա գինը վճարելու է առաջին հերթին հայ զինվորը»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից