Ուղիղ եթեր
Արտաքին 8 ամիս առաջ - 23:37 30-01-2026

2025-ին Թուրքիան 65.2 մլրդ դոլար եկամուտ է ստացել տուրիզմից

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը հայտարարել է, որ երկիրը 2025-ն ամփոփել է շուրջ 63.9 միլիոն այցելուով և 65.2 միլիարդ դոլար զբոսաշրջային եկամուտով։

Նախարարի խոսքով՝ սա նախորդ տարվա՝ 2024-ի, համեմատ եկամուտների 6.8% աճ է ենթադրում, իսկ 2017-ի համեմատ՝ ավելի քան 109% աճ։ Էրսոյը հավելել է, որ 2026-ի նպատակն է հասնել 68 միլիարդ դոլար զբոսաշրջային եկամուտի։

Նշվել է նաև, որ Թուրքիա այցելուները հիմնականում եղել են Ռուսաստանից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից, իսկ զբոսաշրջիկների Թուրքիայում գտնվելու միջին տևողությունը կազմել է մոտ 10.7 օր։

Բացի այդ Էրսոյն ընդգծել է, որ Թուրքիան աստիճանաբար հեռանում է միայն «ծով, ավազ, արև» մոդելից և զարգացնում է քաղաքային, գաստրոնոմիական և միջոցառումների վրա հիմնված զբոսաշրջությունը՝ նպատակ ունենալով ամրապնդել դիրքերը զբոսաշրջության համաշխարհային շուկայում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա