Ուղիղ եթեր
Արտաքին 8 ամիս առաջ - 23:06 27-01-2026

Ադրբեջանական դատարանը երկարաձգել է ՌԴ քաղաքացիների կալանքը

Ադրբեջանի Խաթայի շրջանային դատարանը երկարաձգել է Բաքվում ձերբակալված մի խումբ Ռուսաստանի քաղաքացիների կալանքը, հաղորդել են Ադրբեջանական լրատվամիջոցները։

Փաստաբանը հայտնել է, որ այսօրվա նիստում Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու կալանքը երկարաձգվել է երեքական ամսով։ Նա հայտարարել է նաև Ռուսաստանի քաղաքացու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելու իր մտադրությունը։

Ռուսաստանի քաղաքացիներին ձերբակալել են Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության «գործողության» ընթացքում, որը կապված է «Իրանից թմրանյութերի տարանցման, դրանց անօրինական շրջանառության և կիբեռհանցագործության» հետ։ Անցյալ տարվա հուլիսի 1-ին Սաբայիլի շրջանային դատարանը նրանց համար չորսամսյա նախնական կալանք էր նշանակել։

Անցյալ տարվա հոկտեմբերի 28-ին Խաթայի շրջանային դատարանը նրանց կալանքը երկարաձգել էր երեք ամսով։

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, 2025 թվականի դեկտեմբերին Բաքվում ռուս-ադրբեջանական քաղաքական խորհրդակցությունների ժամանակ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ադրբեջանական կողմին ընդգծել է Բաքվում ձերբակալված 11 ռուսների արագ ազատ արձակման կարևորությունը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել