Ուղիղ եթեր
Արտաքին 8 ամիս առաջ - 23:29 26-01-2026

Թեհրանը չի ցանկանում հակամարտություն, բայց պատրաստվում է պատերազմի. Իրանի առաջին փոխնախագահ

Իրանը չի ցանկանում հակամարտություն, բայց պատրաստվում է պատերազմի, այս մասին ասել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ-Ռեզա Արեֆը։

Նա հայտարարել է, որ կառավարությունը մշակել է երկրի կառավարման ծրագիր՝ հնարավոր պատերազմի դեպքում։

«Իշխանությունները հաստատել են 12-օրյա պատերազմի տնտեսական սցենարը և լիովին պատրաստ են նման սցենարի։ Կառավարությունն այժմ ունի նաև պատերազմական ժամանակների տնտեսական և կառավարման ծրագիր»,- ասել է Արեֆը։

Նա ընդգծել է, որ Թեհրանը չի ձգտում հակամարտության և պատերազմի կողմնակից չէ, բայց պատրաստ է պաշտպանել երկիրը։

«Մենք հույս ունենք, որ այս ծրագիրը երբեք անհրաժեշտ չի լինի։ Մենք չենք ուզում պատերազմ սկսել, բայց նաև չենք խուսափի ինքնապաշտպանությունից»,- նշել է Արեֆը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել