Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 12:56 26-01-2026

907-րդ Բանաձևը ՀՀ հիմնական քաղաքական ակտիվն է ԱՄՆ հետ հարաբերություններում. Էդուարդ Աբրահամյան

Անվտանգության վերլուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանը լրջորեն մոբիլիզացրել է իր ողջ կարողությունները. Պետական, լոբբիստական, սփյուռք, օլիգարխատ, երրորդ երկրների հետ դիվանագիտական խողովակներ` ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992-ին ընդունված Ազատության Աջակցության Ակտի 907-րդ բանաձևն ԱՄՆ Կոնգրեսում օրենքով չեղարկելու ուղղությամբ։ Նման մասշտաբային մոբիլիզացիա եղել է մեկ էլ 2020-ին։

Այս անգամ, սակայն, Ադրբեջանի «խաղաղության գործընթացը» Հայաստանի Հանրապետության հետ համակարգայնորեն օգտագործվում էր որպես գործիք այս հարցում և ՀՀ իշխանությունների ներգրավվածությունը` որպես 907-րդ բանաձևը չեղարկելու հավելյալ կողմ։

907-րդ բանաձևն ԱՄՆ հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերը սպասարկող հիմնական քաղաքական ակտիվն է եղել, որից, ավաղ, հայկական կողմը երբեք լիարժեք չի օգտվել (եթե երբևէ փորձել է օգտվել ընդհանրապես)։

Վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունների, բազմաթիվ հանցագործությունների ու ՀՀ իշխանությունների կողմից բազմաթիվ սխալ որոշումների ֆոնին, որոնք բերեցին ռազմավարական պարտության ու ՀՀ կարգավիճակի ու ազդեցության շեշտակի նվազեցմանը, 907֊րդ Բանաձևը ԱՄՆ հետ հարաբերություններում շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության միակ քաղաքական ակտիվը` հատկապես Հայաստանի Հանրապետության անվտանգության ու Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումների զսպումը հիմնավորելու համատեքստում»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել