Ներքին 6 ամիս առաջ - 11:53 26-01-2026

Հայրենակործանները մտել են մի թեմայի մեջ, որտեղ իրենք «ոտաբոբիկ» են ու «մերկ»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․

«Որքան էլ տարօրինակ է, գերազանցապես դասալիքներից բաղկացած ՀՀ իշխանության ներկայացուցիչներն ու քարոզիչները այլ հայրենակիցների՝ բանակում ծառայած չլինելը վերջին օրերին դարձրել են «մատի փաթաթան»։

Բանակում ծառայած լինել-չլինելը դեռևս ոչինչ չի նշանակում, պետք է հասկանալ, թե մարդն ինչու՞ չի ծառայել, օրինակ՝ եթե կյանքն իսկապես գիտությանը, կրթությանն է տվել, ունի իրական գիտական նվաճումներ, աստիճաններ, կոչումներ, ապա դա ևս հայրենիքին ծառայելու մի միջոց է, կամ մարդը կարող է իսկապես վատառողջ լինել, ծառայության համար ոչ պիտանի։

Բացի այդ, պարզապես ծառայության վերաբերյալ զինգրքույկ ունենալը դեռևս չի նշանակում ծառայել։ Չմոռանանք, որ շատ-շատերը ծառայել են արտոնյալ պայմաններում կամ բացառապես Երևան քաղաքում տեղակայված զորամասերում. ինչպես զինվորականներն են սիրում ասել՝ «ասֆալտի ծառայողներ են»։

Թող ոչ մեկը չնեղանա, ես սեփական ծառայության վրա կբերեմ օրինակը. ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո, 22 տարի առաջ զորակոչվել և ծառայել եմ՝ որպես ՀՀ զինված ուժերի սպա, ծառայությունս անցկացրել եմ բանակային կորպուսում՝ որպես ավագ սպա-իրավաբան, մասնակցել եմ մարտական հերթապահությունների կազմակերպմանը, զորամասերի, մարտական հենակետերի հանկարծակի և պլանային ստուգումներին, իրականացրել եմ շուրջ մեկ տասնյակ հազարի զինանձնակազմ ունեցող զորամիավորման ծառայողական քննությունների գերակշիռ մասը, մեկ ու կես տարի փաստացի փոխարինել եմ ԲԿ հրամանատարի՝ ԱՀՏ աշխատանքների գծով տեղակալին, մարտական հերթափոխի ժամանակ անձնակազմի ուղեկցման կամ պարզապես ստուգման նպատակով եղել եմ ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսի կազմում ընդգրկված բոլոր զորամասերի պահպանության տեղամասերի շուրջ 200-ի հասնող անխտիր բոլոր մարտական հենակետերում՝ X գնդի «Ճայ» հենակետերի թևից մինչև Y գնդի «Ծիրանիձոր»,«Սոյուղ» մարտական հենակետեր և այլն։

Սակայն ինքս ինձ զինվորական չեմ համարում, նույնիսկ իմ ծառայությունը երբեք չեմ կարող համեմատել ընդհուպ մարտական հերթապահություն իրականացնող դասակի, վաշտի, գումարտակի հրամանատարի ծառայության հետ, անմիջականորեն մարտական հենակետում հերթապահության ընդգրկված զինվորի ծառայության հետ, քանի որ, ի տարբերություն նրանց, ես երբեք զենքով հակառակորդի առջև չեմ կանգնել, մահս աչքիս առջևով չի անցել, ձմռան բքին ու ցրտին, դժվարին պայմաններում մարտական դիտակետում զգոն կանգնած չեմ եղել, նույն պայմաններում հենակետում հերթափոխով չեմ գիշերել, հակառակորդի հետ փոխհրաձգության մեջ չեմ մտել։ Ես, ընդամենը կորպուսի վարչակազմի սպայի կարգավիճակում, ստուգել եմ այդ մարդկանց ծառայության իրավական մասը, միջադեպերի պարագայում տվել եմ նրանց վարքագծի կարգապահական գնահատման վերաբերյալ կարծիք-եզրակացություն, իհարկե նաև երբեմն գիշերել եմ մարտական հենակետերում, Աստված մի արասցե՝ զինվորների զոհվելուց հետո հնարավոր ամենակարճ ժամկետում հասել եմ այնտեղ՝ հանգամանքները պարզելու նպատակով, շատ հազվադեպ այնտեղ եմ գտնվել նաև իրավիճակի սրացման ժամանակ։

Այնուամենայնիվ, դարձյալ արձանագրեմ, որ իսկական զինվորական ծառայությունը ինձ համար Արցախի ու Հայաստանի սահմաններն իրենց կյանքով անառիկ պահելուն պատրաստ՝ մարտական հենակետերում ընդգրկված զինվորների ու նրանց հրամանատարների, արցախյան պատերազմների իրական մասնակիցների ծառայությունն է։ Եվ եթե շարժվենք նշածս չափանիշով, ապա ՔՊ-ից ու նրա քարոզիչներից վստահաբար 0 թիվը դուրս կգա, էլ չեմ խոսում բանակից բացահայտորեն «թռածների» նրանց գերակշիռ թվի մասին։

Ուստի ինձ զարմացնում է, որ հայրենակործանները մտել են մի թեմայի մեջ, որտեղ իրենք «ոտաբոբիկ» են ու «մերկ»։ Կամ, եթե զինվորական ծառայությունն է գերակայում պաշտոնյայի բոլոր մյուս հատկանիշների նկատմամբ, ապա ինչու՞ է ձեր շեֆը պնդում, որ բանակն ունի չորրորդական նշանակություն՝ երկրի անվտանգության ապահովման հարցում, կամ արցախյան առաջին պատերազմի ամենաթեժ պահին, երկու եղբայրների՝ խորհրդային բանակում ծառայած լինելու հիմքով, զինծառայությունից ազատված ձեր շեֆն ի՞նչ գործ ունի ՀՀ ղեկավարի աթոռին, որի ուժով էլ ստանձնել է ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարի պաշտոնը՝ իր բոլոր սարսափելի հետևանքներով»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի