Ներքին Միտք 7 ամիս առաջ - 17:15 25-01-2026

Թալանի դեմ պայքարի կարգախոսով եկան, իրենք են թալանում. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Թալանի դեմ պայքարի կարգախոսով եկան, իրենք են թալանում

Գժվելու բան է, աննորմալություն։ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը 2025 թվականին 2 միլիարդ 800 միլիոն դոլար վարկ է վերցրել, որ այդ գումարով հին վարկերի մի մասը ու դրանց տոկոսները փակի։ Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ո՞նց էր գոռում, որ իշխանությունը վարկեր է վերցնում, սերունդներին պարտքերի մեծ բեռի տակ գցում։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անցած 7,5 տարում ավելի քան կրկնապատկել է ՀՀ պետական պարտքը, արտերկրից նոր վարկեր է վերցնում, որ իր խոսքերով՝ 7 տարի առաջին դասարանում մնացած, անարդյունավետ աշխատող նախարարներին, փոխնախարարներին, վարչությունների պետերին, կոճակ սեղմող ԱԺ պատգամավորներին միլիոնավոր դրամների պարգևավճարներ բաժանի։

2025 թվականին Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը և մարզպետարանի պաշտոնյաները վարկերի տակ կքած ՀՀ պետբյուջեից ստացել են 65 միլիոն 893 հազար 600 դրամ պարգևավճար։ Համայնքների խոշորացումից հետո մարզպետարանները դարձել են ավելորդ, կառավարության գործառնույթները կրկնող կառույցներ։ Դրանք անմիջականորեն ղեկավարում են գյուղական բուժհիմնարկները և մարզի հանրակրթական դպրոցները՝ բացառությամբ ավագ դպրոցների և վարժարանների։

Մարզպետարանները դրանք ղեկավարում են համապատասխան նախարարությունների՝ առողջապահության և ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ; Ավելորդ կառույց մարզպետարանների պաշտոնյաները ոչ միայն բարձր ռոճիկ են ստանում, այլ նաև՝ ճոխ պարգևավճարներ։ Իսկ ծայրահեղ աղքատները աղբանոցներում սննդի մնացորդներ են հավաքում, դրանով յոլա գնում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից