Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 13:07 24-01-2026

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք։

Իրանի հետ կրկին թեժացող հակամարտությամբ պայմանավորված՝ ԱՄՆ-ը զգալի ուժեր է տեղակայում Մերձավոր Արևելքում։ CENTCOM-ը (կենտրոնական հրամանատարությունը) հաղորդում է, որ ժամանել են (կամ մինչ վաղը կժամանեն). Այս մասին գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Ծովային արձակման «Տոմահավկ» թևավոր հրթիռակիրներ (Էսմինեցներ) Mitcher-ը, McFaul-ը, Oscar Oustin-ը, Roosevelt-ը, Bulkley-ը, Paul Ignatius-ը, South Dakota-ն և Georgia-ն (հարվածային):
Ճանապարհին են 358 հատ Tomahawk տիպի հրթիռներ և Lincoln ավիակիր հարվածային խումբը՝ ընդհանուր առմամբ 454 հրթիռներով:

Abraham Lincoln ավիակիր հարվածային խումբն իր՝ Mitcher, McFaul, Oscar Austin, Roosevelt, Bulkley, Paul Ignatius, South Dakota և Georgia կործանիչներով:

Ավիակիր նավատորմի ապահովման (աջակցման) խումբն իր «Ֆրենկ Այ. Փիթերսեն», «Սփրուանս», «Մայքլ Մերֆի» պաշտպանիչ նավերով, ինչպես նաև թվով 9 կործանիչ ավիացիոն էսկադրիլիաներով:

Դեպի Իրանի հարակից ջրեր են շտապում և բացազատվում նաև տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի Mount Whitney, Lewis B. Puller, Canberra, Santa Barbara ականակիր ռազմանավերը: Նրանց են միացել Carl Brashear, Henry J. Kaiser, Bruce S. Heezen և Marie Tharp մատակարարման-ապահովման նավերը:

Մերձավորարևելյան արշավախմբի մեջ ընդգրկված են ԱՄՆ ռազմաօդային ուժերի՝ տարածաշրջանում տեղակայված F-35-ի 2 հատ էսկադրիլիա, F-15E -ի 3 հատ էսկադրիլիա, F-16-ի 1 հատ էսկադրիլիա և A-10-ի 1 հատ էսկադրիլիա:

Հետախուզական, աջակցության և լոգիստիկ ինքնաթիռներից ԱՄՆ ուժերի կազմում են P-8A Poseidon պարեկային ինքնաթիռները, C-17A Globemaster և KC-130J տիպի ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները, KC-135 Stratotanker և KC-46A Pegasus ռազմավարական տանկերները, ինչպեսնաև MQ-4C Triton տիպի երկարատև թռչող ԱԹՍ-ները:

ԱՄՆ ափամերձ պահպանության «Չարլզ Մալթրոփ» (WPC-1141), «Ռոբերտ Գոլդման» (WPC-1142), «Գլեն Հարիս» (WPC-1143), «Էմլեն Թանել» (WPC-1144), «Ջոն Շոյերման» (WPC-1146) և «Քլարենս Սաթֆին կրտսեր» (WPC-1147) պարեկային նավերը:

Թեկուզև նախագահ Թրամփը հայտարարել էր, որ հույս ունի խուսափել Իրանի դեմ ուժի կիրառումից, այնուամենայնիվ պետք է ամեն ինչով (այդ թվում՝ հատկապես փախստականների հարցերով) պատրաստ լինել մեր շուրջը հասունացող ռազմական գործողություններին:
Այն կարող է սկսվել ցանկացած պահի:

Հ.Գ.
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Կուպերն այսօր ժամանում է Թել Ավիվ՝ ՑԱՀԱԼ-ի հրամանատարության հետ քննարկելու անվտանգային և համագործակցության հարցերը: Իսկ ֆրանսիական Air France-ը և նիդեռլանդական KLM-ն առաջիկա օրերի համար չեղարկում են դեպի Թել Ավիվ իրենց չվերթները:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ