Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 19:45 23-01-2026

Հանքի ղեկավարությունը շահում է, աշխատողները՝ տուժում․ Ախթալայում գործադուլը շարունակվում է

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում աշխատողների ցույցը շարունակվում է: Հանքի բոլոր 52 հորատողներն արդեն մի քանի օր է՝ չեն աշխատում, գործադուլ են հայտարարել՝ աշխատավարձի բարձրացման պահանջով:

Oragir.News-ն այսօր այցելեց կոմբինատ՝ տեղում ծանոթանալու աշխատողների խնդրին: Նրանց խոսքով՝ կոմբինատում վերջին անգամ աշխատավարձի բարձրացում եղել է 2020 թվականին, այս ժամանակահատվածում իրենց արտադրանքի ծավալը մեծացել է, արտադրանքի գինը թանկացել է, մյուս կողմից՝ գնաճի հետևանքով դրամն է արժեզրկվել, արդյունքում՝ ղեկավարությունը շահել է, իրենք՝ տուժել:

«Հետո մի գործ չի, լրացուցիչ աշխատում ենք, մի մարդը երեք աշխատողի գործ է անում. բազմաֆունկցիոնալ մարդ ենք: Մեծ հանքեր են, ոտքով ենք գնում, ծուխ է, ցուրտ է, խնդիրները շատ են: Մենք էդ ամեն ինչի վրա աչք փակած՝ էսօր եսիմ ինչ չենք ասում: Էս ինչ գին որ ասել ենք, էս գնով պղինձը 9000-ի ժամանակ երեք տարի էս հանքերը աշխատել են. էն ժամանակ կապանցիներն էին աշխատում, կարող է՝ նրանք իր համերկրացիներն են, ուզում էր նրանց տալ, մեզ չի ուզում: Չի լինի էդպես: Բան ենք ասում, ասում է՝ պետք է տոռո առնեմ, 15 մլնի նկուղ եմ սարքել: Սկզբում ասում է՝ մի ընտանիք ենք, հենց ասում ենք՝ բա էս փողը, ասում է՝ ուրիշի փողերը խի ես հաշվում: Բա մի ընտանիք չե՞նք»:

«Հանքում պայթեցում է լինում, տանը իմ երեխեն ասում է՝ պապա, էս ինչ է: Համայնքին էլ չեն ուշադրություն դարձնում. ճամփա չկա, ցեխ, տիլ, թոզը նստած, բերք էլ չի լինում, գյուղատնտեսությամբ էլ չի կարողանում տեղի ժողովուրդն զբաղվի: Մարդիկ կան, որ կուլ գնալով՝ լռում են, մեր խաթեր են լռում, ասում են՝ մեր ախպերն է, մեր բիձու տղեն է, բայց որ մեր փոխարեն հնդիկներ բերեն աշխատելու, համայնքն էլ չի լռի, սաղն էլ ոտի կկանգնեն: Մենք էլ էսպես ենք ասում. ստորգետնյա հանքերը պատկանում են Շամլուղ համայնքին, էկոլոկոգիական վնասների 80 տոկոսը Շամլուղինն է: Եթե պետք է շամլուղեցին էդտեղ չաշխատի, ես ինչի թողնեմ երեխես էլի ցեխոտ ճամփով գնա-գա, թոզը շնչի, բա բնական է՝ չի աշխատելու, թող փակի ուրեմն, գնա: Չհասկացա՝ հնդիկը գա աշխատի, ու էս շրջակա ինչ որ համայնքի հետ շփվում է, փչացնի՞»:

Կոմբինատի ղեկավարության հետ հանդիպել չհաջողվեց, անվտանգության աշխատակիցներին հրահանգված էր փոխանցել. «Իրենք զբաղված մարդիկ են»:

Ադրինե Թորոսյան

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր