Արտաքին 8 ամիս առաջ - 22:35 23-01-2026

Հունաստանի ՊՆ նախարարի մարտահրավերը Թուրքիային. թուրքական մամուլ

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հեռուստաեթերի ժամանակ անդրադարձել է Էգեյան ծովում Հունաստանի մայրցամաքային շելֆի (տարածքային ջրեր) ընդլայնման հարցին։

Նա նշել է, որ էգեյանում տարածքային ջրերի ընդլայնումը Հունաստանի միակողմանի ինքնիշխան իրավունքն է և այդ իրավունքի իրացման ժամկետը բացառապես ազգային շահերի հարց է։ Թուրքական աղբյուրն այդ հայտարարությունը որակել է որպես Թուրքիային ուղղված մարտահրավեր։

Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ շելֆի ընդլայնումը Թուրքիայի կողմից չի համարվի պատերազմի պատճառ։ Իսկ Անկարայից հնչող կոշտ քննադատությունները բնութագրել է որպես ներքին քաղաքականությանն ուղղված անլուրջ քայլ։

Ermenihaber

«Այս պնդումները լուրջ չեն։ Ֆիդան և այլ անուններ են հիշատակվում որպես Էրդողանի հավանական իրավահաջորդներ։ Մենք կարող ենք ասել, որ Թուրքիայի պատերազմի սպառնալիքը ներքին քաղաքականության համար է, բայց մենք դա չենք անում։ Որովհետև մենք լուրջ ենք։ Մեր ամենամեծ առավելությունն այն հանդարտությունն է, որ մենք ունենք մեր պատասխան արձագանքներում»։
Վերջում Դենդիասը հավելել է, որ Հունաստանը թույլ պետություն չէ և երբեք անտարբեր չի մնա այն անօրինության հանդեպ, որը ուժեղները փորձում են պարտադրել։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել