Արտաքին 8 ամիս առաջ - 10:12 23-01-2026

Պուտինն անգլերեն է ողջունել Ուիթքոֆին․ բանակցությունները Կրեմլում տևել են 3,5 ժամ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Կրեմլում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ տևել է ավելի քան երեքուկես ժամ։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Nice to meet you again»՝ Պուտինի անգլերեն ողջույնին ի պատասխան, Ուիթքոֆը նշել է, որ ինքը ևս ուրախ է Պուտինին տեսնելու համար։

Մոսկվա թռիչքից առաջ Ուիթքոֆը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը գտնվում է վերջնական փուլում և մնում է ընդամենը «մեկ հարցի» լուծում՝ չմանրամասնելով ինչի մասին է խոսքը։

Հանդիպումից հետո նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ բանակցությունները «չափազանց անկեղծ և վստահելի» են եղել։ Նա հավելել է, որ կողմերը մանրամասն քննարկել են միջազգային օրակարգի հիմնական հարցերը, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը, ինչպես նաև Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության ապագա ձևաչափերը։

«Գլխավորն այն է, որ մեր նախագահի և ամերիկացիների միջև այս բանակցությունների ընթացքում ևս մեկ անգամ հաստատվեց, որ առանց տարածքային հարցը լուծելու` Անքորիջում համաձայնեցված բանաձևի, երկարաժամկետ կարգավորման հասնելու հույս չկա», - ասել է Ուշակովը և հավելել, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի և ՌԴ-ի միջև անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Աբու Դաբիում։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է