Արտաքին 9 ամիս առաջ - 23:06 21-01-2026

Գրենլանդիայի իշխանությունները բնակչությանը հորդորել են 5 օրվա սննդի պաշար հավաքել

Գրենլանդիայի ձկնորսության, որսորդության և գյուղատնտեսության նախարար Պիտեր Բորգը կղզու բնակչությանը հորդորել է առնվազն հինգ օրվա սննդի պաշար հավաքել։

Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր մենք գործողությունների ծրագիր ենք ներկայացնում անկանխատեսելի հանգամանքների համար։ Պատրաստվեք արտակարգ իրավիճակի. հինգ օրվա պաշար հավաքեք... Որքան շատ մարդ կարողանա ինքն իրեն ապահովել և օգնել ուրիշներին, այնքան ավելի ամուր կլինի մեր հասարակությունը»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բորգը։

Նա հիշեցրել է համայնքապետարանների, ոստիկանության, ընկերությունների և այլ կազմակերպությունների հետ համատեղ մշակված գրքույկի մասին, որում ներկայացված է արտակարգ իրավիճակների դեպքում գործողությունների ծրագիրը։

Նախարարը հավելել է, որ խորհուրդները հիմնված են ճգնաժամի իրատեսական սցենարների, դրա տևողության և այնպիսի պայմանների մասնագիտական գնահատականների վրա, ինչպիսիք են կլիման և ենթակառուցվածքները։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է