Արտաքին 9 ամիս առաջ - 21:43 21-01-2026

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի էլեկտրասարքավորումներ է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը գեներատորների և այլ սարքավորումների խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա՝ երկրի էներգետիկ ցանցում առկա ճգնաժամի ֆոնին։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Խմբաքանակն ուղարկվել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության կողմից՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանով։ Այն ներառում է 12 ցածր լարման արևային վահանակ, 11 գեներատոր և 27 000 մետր մալուխներ և լարեր։

Սարքավորումների ընդհանուր արժեքը գնահատվում է 1 միլիոն դոլար։
Ադրբեջանը մինչ օրս Ուկրաինային տրամադրել է 45 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն։

2025 թվականի վերջից ի վեր Ուկրաինայում, մասնավորապես Կիևում և հարակից շրջանում, ռուսական զանգվածային հարվածների պատճառով սրվել են էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրները։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել բնակիչներին հնարավորության դեպքում լքել մայրաքաղաքը՝ ջեռուցման և էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է