Արտաքին 9 ամիս առաջ - 23:58 20-01-2026

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի շտապ քննարկմանը

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Ուկրաինային 2026-2027 թվականների համար Եվրոպական Միության կողմից 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու վերաբերյալ երեք օրինագծերի շտապ քննարկմանը։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Առաջին օրինագիծը՝ «Ուկրաինային վարկ տրամադրելու հարցում համագործակցության ընդլայնում» խորագրով, ներկայացնում է Եվրախորհրդարանի պաշտոնական համաձայնությունը` ամրապնդելու 24 անդամ պետությունների միջև համագործակցությունը՝ Ուկրաինային վարկ տրամադրելու համար։

Այս շրջանակային օրինագիծը ծառայում է որպես քաղաքական ազդանշան վարկի հատկացման գործընթացում ներգրավված բոլոր կողմերին՝ անհրաժեշտ աշխատանքները սկսելու համար: Այն արդեն հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից: Այդ փաստաթղթի վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը:

Երկու մյուս օրինագծերը՝ Ուկրաինային 2026 և 2027 թվականների համար վարկ տրամադրելու հարցում ընդլայնված համագործակցության իրականացման մասին կանոնակարգն ու Ուկրաինայի համար հիմնադրամ ստեղծելու մասին 2024/792 կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը վերաբերում են վարկի չափին, մարման պայմաններին, դրա ֆինանսական մեխանիզմներին և գործիքներին, ինչպես նաև Ուկրաինայի պարտավորություններին։

Քանի որ վերջին երկու փաստաթղթերը պահանջում են համապատասխան հանձնաժողովների քննարկում՝ ենթադրելով հնարավոր փոփոխություններ և ԵՄ խորհրդի հաստատում, ապա դրանց վերաբերյալ վերջնական քվեարկությունը տեղի կունենա Եվրախորհրդարանի հաջորդ նստաշրջանում, որն, ինչպես սպասվում է, տեղի կունենա փետրվարի 9-ից 12-ը։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է