Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 17:04 19-01-2026

Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել Գրենլանդիայի հարցով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի կեսօրին պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Սիրիային և Իրանին առնչվող հարցերը քննարկելու համար, հայտնում է BFMTV-ն։

«Հանրապետության նախագահը երկուշաբթի օրը պաշտպանության և անվտանգության խորհուրդ է հրավիրել… Այն նվիրված կլինի միջազգային հարցերին՝ Գրենլանդիա, Սիրիա և Իրան», - ասվում է նյութում։

Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում, սակայն Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր կղզին ԱՄՆ-ի կազմում ներառելու մտադրության մասին։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները զգուշացրել են Վաշինգտոնին՝ հարգել իրենց տարածքային ամբողջականությունը։

Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ուժեղացման շրջանակներում մի շարք եվրոպական երկրներ իրենց զինվորականներին ուղարկել են Գրենլանդիա՝ Դանիայի հրամանատարության ներքո հետախուզական առաքելություններ իրականացնելու համար:

Բացի այդ, Թրամփը հայտարարել է փետրվարին Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների և Ֆինլանդիայի նկատմամբ 10% մաքսատուրք սահմանելու մասին: Հետագայում դրույքաչափը կարող է բարձրանալ մինչև 25% և կպահպանվի մինչև ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի գնման գործարքի համաձայնեցումը:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։