Ներքին 8 ամիս առաջ - 13:26 19-01-2026

Սննդով ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առջև․ «Ազատություն»

Արդեն 11 օր հացադուլի մեջ գտնվող «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանի ընկերներն ու աջակիցներն այսօր բողոքի ակցիա անցկացրին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև: Գրում է «Ազատությունը»։

Խուլիգանության մեղադրանքով ավելի քան երկու ամիս կալանավորված փոդքասթերն առողջական խնդիրներ ունի, ահազանգում են փաստաբանները: Նրանցից Աստղիկ Մաթևոսյանն ասաց, որ Սամսոնյանը շտապ վիրահատության կարիք ունի, երեկ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ որոշակի ստուգումներ է անցել:

ՄԻՊ Անահիտ Մանասյանի գրասենյակի առջև հավաքված Սամսոնյանի փաստաբանն ու ընկերները սնունդ էին բերել իրենց հետ, այն դասավորեցին մուտքի աստիճաններին, սակայն ներսից դուրս եկած կինը սկսեց այն հավաքել ու տեղավորել աղբի տոպրակի մեջ:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ սա խորհրդանշական իմաստ ունի. պնդեցին՝ արդեն 11 օր սննդից հրաժարված հաղորդավարին պաշտպանի գրասենյակից ոչ մեկը չի այցելել, նրա առողջությամբ չեն հետաքրքրվել:

Մանարամսները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում