Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 18:51 18-01-2026

Մեքսիկայում ձերբակալել են ԱՄՆ-ի ամենափնտրվող 10 հանցագործներից մեկին

Մեքսիկացի զինվորականներն ու ոստիկանությունը ձերբակալել են մի տղամարդու, որը մեղադրվում է 2016 թվականին Միացյալ Նահանգներում երիտասարդ կնոջ սպանության մեջ։ ՀԴԲ-ն նրան ներառել էր արդարադատությունից թաքնվող 10 ամենափնտրվող հանցագործների ցանկում։ Այս մասին հայտնում է AFP-ն։

27-ամյա ամերիկացի Ալեխանդրո Ռոսալես Կաստիլոն մեղադրվում է Տրուկ Կուան «Սենդի» Լի Լեի սպանության մեջ։ Նրանք միասին աշխատելիս են եղել Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոթ քաղաքի ռեստորաններից մեկում։

Ըստ ՀԴԲ-ի, Կաստիլոյին բռնել են ուրբաթ օրը Պաչուկա քաղաքում, որը գտնվում է Մեխիկոյից մոտ 80 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։

Մեքսիկայի անվտանգության նախարար Օմար Գարսիա Հարֆուչը սոցցանցերում հայտնել է, որ նրա նկատմամբ գործել է «կարմիր ծանուցում» և արտահանձնման նպատակով ձերբակալման օրդեր։ Տղամարդը մեղադրվում է առաջին աստիճանի սպանության, զինված կողոպուտի, ավտոմեքենայի առևանգման և մարդկանց առևանգման մեջ։

Ռոսալես Կաստիլոն կանգնել է պետական մեղադրողի առաջ։ ՀԴԲ-ն 250 000 դոլար պարգևավճար էր սահմանել նրան բռնելու հարցում օգնող տեղեկության համար։

Իրավապահ մարմինների աշխատակիցներն «անթիվ ժամեր են անցկացրել՝ Կաստիլոյի գտնվելու վայրը պարզելու համար և, ի վերջո, հայտնաբերել են, թե որտեղ է նա թաքնվել վերջին մի քանի տարիներին»,- ասված է ՀԴԲ հայտարարության մեջ։

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ Ռոսալես Կաստիլոն կարճատև հարաբերություններ է ունեցել իր զոհի հետ, որն այն ժամանակ 23 տարեկան էր, և նրանից գումար է պարտք վերցրել։ Կինն անհայտացել է Շարլոթի լցակայաններից մեկում նրա հետ հանդիպմանը համաձայնելուց հետո։

Քննիչները կարծում են, որ Կաստիլոն ստիպել է զոհին բանկոմատից հանել իր խնայողությունները, որից հետո նրան տարել է անտառապատ տարածք և կրակել գլխին։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։