Ներքին Միտք 9 ամիս առաջ - 14:04 18-01-2026

Հաջորդ քաղբանտարկյալը դուք եք, եթե դեռ աջակցում եք դե-ֆակտո իշխանությանը. թյուրքագետ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Հայաստանի ու Բաքվի բանտերում տասնյակ հայեր՝ ազգային պայքարի տարբեր ճակատներից, ապօրինի ազատազրկված են, խոշտանգվում են, բռնության են ենթարկվում։

Կապ չունի ո՛չ նրանց ունեցած տիտղոսը, ո՛չ փողը, ո՛չ հայտնիությունը։ Միակ բանը, որի համար իրենք բռնության են ենթարկվում Ադրբեջանի ու Հայաստանի իշխանություններից՝ իրենց անցած ուղին է ու նպատակները, այն է՝ Հայաստանը թույլ չտալ դարձնել թուրքական նահանգ։
Մեր պարտքն է կանգնել այդ մարդկանց՝ մեր հայրերի ու եղբայրների կողքին՝ անկախ գաղափարական տարաձայնություններից։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին՝ Բաքվում գերեվարված գեներալ Լևոն Մնացականյանից ու նախագահ Բակո Սահակյանից մինչև Միքայել, Բագրատ, Արշակ ու Մկրտիչ սրբազաններ, «Սրբազան պայքարի» աջակիցներ ու հաղորդավար Վազգեն Սաղաթելյան։

Իսկ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը արդեն 10 օր է՝ հացադուլ է անում այս բռնությունների դեմ հենց բանտում։

Ես նրանց կողքին եմ, որովհետև ի դեմս իրենց բռնանում են նաև իմ ազգային իրավունքների վրա։
Դուք էլ մի՛ լռեք։

Հաջորդը դուք եք՝ նույնիսկ եթե դեռ աջակցում եք դե-ֆակտո իշխանությանը»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում