Ներքին 8 ամիս առաջ - 12:59 18-01-2026

Էրեբունիում նոր կառուցված էլիտար շենքի նկուղում կոյուղատարը վնասվել է, ինչի պատճառով առաջացել է փլուզում

Այսօր՝ հունվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Արեշում՝ Էրեբունի 15/3 նորակառույց էլիտար շենքի հետիոտնի համար անցման վայրում և ճանապարհին փլուզում է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից ժամանել է հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները ժապավենով սահմանազատել են տարածքը։

Տեղում պարզվել է, որ շենքի հիմքի մոտով անցնող կոյուղատարը վնասվել է, ինչի պատճառով կեղտաջրերը դուրս են թափվել և առաջացել է փլուզում։

Շենքը 15 հարկանի է և որոշ հարկերում դեռ բնակիչներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում