Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 22:37 16-01-2026

Թուրքիան հայտարարել է, որ լիարժեք վերահսկում է Իրանի հետ սահմանային անվտանգությունը

Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Իրանում ստեղծված վերջին իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Իրանի հետ շուրջ 560 կիլոմետր երկարությամբ սահմանային գիծը պահպանվում է բարձր պատրաստվածությամբ և շուրջօրյա ռեժիմով։

Հայտարարության մեջ նշվում է, որ սահմանային ստորաբաժանումները գործում են «Սահմանը պատիվ է» սկզբունքով՝ անկախ եղանակային և տեղագրական պայմաններից։

Նշվում է, որ ներկայումս Թուրքիայի սահմանների ուղղությամբ զանգվածային միգրացիայի որևէ փաստ չի արձանագրվել, սակայն հնարավոր զարգացումների դեպքում լրացուցիչ միջոցառումներ մշակված են և անհրաժեշտության դեպքում կկիրառվեն։ Նախարարությունը նաև հայտնել է, որ սահմանային անվտանգությունը ուժեղացվում է տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ դիտարկման աշտարակներով, խրամատներով, անօդաչու թռչող սարքերով և շուրջօրյա վերահսկողությամբ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։