Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 22:43 15-01-2026

ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվում Իլոն Մասկի xAI տեխնոլոգիական ընկերության նկատմամբ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները հետաքննություն են սկսել ձեռնարկատեր Իլոն Մասկի xAI տեխնոլոգիական ընկերության նկատմամբ՝ մեղադրելով դրան Grok նեյրոնային ցանցի միջոցով կանանց և երեխաների սեքսուալ բնույթի պատկերներ ստեղծելու ու դրանք տարածելու մեջ։

Այս մասին հայտարարություն է տարածել նահանգի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան։

«Grok AI-ը ստեղծել է չհամաձայնեցված ինտիմ նկարներ, որոնք օգտագործվել են համացանցում կանանց հետապնդելու համար։

Սա անընդունելի է։ Մենք պահանջում ենք անհապաղ պատասխաններ xAI-ից այս բովանդակության ստեղծումը և տարածումը կանխելու նրանց ծրագրի վերաբերյալ»,- X սոցցանցում գրել է Ռոբ Բոնտան։

Իր հերթին Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կոչ է արել Բոնտային «անհապաղ հետաքննել ընկերությանը և պատասխանատվության ենթարկել xAI-ին»։

Արհեստական բանականության Grok գործիքի հետ կապված դժգոհություններից հետո Մասկի ընկերությունը սահմանափակումներ էր մտցրել իրական մարդկանց լուսանկարները խմբագրելու հնարավորության վրա։

«Մենք տեխնոլոգիական միջոցներ ենք ձեռնարկել՝ թույլ չտալու, որ Grok-ում օգտահաշիվը կարողանա խմբագրել իրական մարդկանց պատկերները բաց արտահագուստ, ինչպիսին է, օրինակ, բիկինին ցույց տալու համար։ Այս սահմանափակումը վերաբերում է բոլոր օգտատերերին, այդ թվում՝ վճարովի բաժանորդներին», – ասվում է X-ում ընկերության հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։