Ներքին 8 ամիս առաջ - 16:53 15-01-2026

ՆԳՆ ծաղրո՞ւմ է․ 9 օրում սառույցին ընկած քաղաքացիների թիվը պետք է «ուսումնասիրվի»

Oragir.News-ն օրերս հրապարակում էր արել, որում ներկայացրել էր, թե ձյան տեղումներից հետո ինչ վիճակում են Երևանի փողոցներն ու մայթերը։ Դրանք պատված էին սառույցով, որի վրայով անվնաս քայլելը կարելի է հերոսություն անվանել։

Մենք գրավոր հարցում էինք ուղարկել Ներքին գործերի նախարարություն, ճշտելու, թե հունվարի 1-9-ը քանի՞ քաղաքացի է սառույցի վրա ընկնելու հետևանքով վնասվել։

Մեր այս պարզ հարցին, որին ցանկացած նորմալ կառույցում կարելի է պատասխանել մի քանի րոպեում՝ բացելով հաշվետվությունը և թվերը նայելով, ՆԳՆ-ի դեպքում պահանջվել է 30 օր։

«Հայտնում ենք, որ Ձեր կողմից հայցվող տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»,- ասված է պատասխանի մեջ։

ՆԳՆ-ն մեզ պատասխանել է, որ այդ հարցին պատասխանելու համար իրենց պետք է 30 օր։ Այո՛, 30 օր՝ հասկանալու համար, թե 9 օրում քանի մարդ է սայթաքել ու ընկել։ Տպավորություն է, թե հարցրել ենք պետական գաղտնիք կամ միջուկային ծրագրի մանրամասներ։

Կա՛մ ՆԳՆ-ն միտումնավոր ձգձգում է կա՛մ էլ խնդիրն ավելի խորն է․ և թիվն այնքան մեծ է, որ եթե հրապարակեն՝ պարզ կդառնա, թե ինչ «արդյունավետ» է աշխատել քաղաքային իշխանությունը փողոցներն ու մայթերը սառույցից մաքրելու հարցում։

Հետաքրքիր է՝ ի՞նչ է անելու ՆԳՆ այդ 30 օրվա ընթացքում․ սառույցը հատիկ առ հատիկ հաշվելո՞ւ է, թե՞ սպասելու է, որ մարդիկ մոռանան հարցը, և թեման դուրս գա օրակարգից։ Եվ կարելի՞ է ասել, որ երբ պետական կառույցը պարզ վիճակագրական հարցը դարձնում է 30-օրյա «ուսումնասիրության» թեմա, ապա դա արդեն ոչ թե անգործություն է, այլ ցինիզմ։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր