Սպորտ 8 ամիս առաջ - 14:47 15-01-2026

Առաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է. Եղիշե Մելիքյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Քրոնիկոն» հաղորդմանը հյուրընկալվելիս անդրադարձել է Ազգերի լիգայում թիմի նպատակներին և շանսերին.

«Մենք ցանկանում ենք հաջողության հասնել Ազգերի լիգայում։ Ամռանը ես հենց այդ նպատակով եմ ստանձնել պաշտոնը՝ հիմնվելով աշնանային փորձի վրա, վերլուծելով իրավիճակը և աշխատելով թիմային խաղի բարելավման ուղղությամբ։ Այս ամենը պետք է մեզ մոտեցնի մեր վերջնական նպատակին։

Առաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է։ Դա հեշտ չի լինելու, բարդ ճանապարհ է սպասվում, սակայն ես դա իրատեսական եմ համարում։ Եթե աշնանը դա գրեթե անհնար էր՝ հաշվի առնելով մրցակիցներին (Պորտուգալիա, Իռլանդիա, Հունգարիա), ապա Ազգերի լիգայում հաջողության հասնելը հնարավոր է, թեպետ մեծ աշխատանք է պահանջվելու»,- նշել է Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում