Ներքին Միտք 7 ամիս առաջ - 12:33 15-01-2026

Էլի բլեֆ. ինչպես է սնանկ ՀԿԵ-ն երկաթուղի կառուցում ՀՀ-ում

Ռուսաստանը ուղղակի ներգրավվածություն չունի ԹՐԻՓՓ-ի նախագծում։ Այս մասին երեկ մի քանի անգամ պնդեցին ԱԳ նախարարն ու մյուս ՔՊ-ական պաշտոնյաները։ Սակայն ավելի վաղ ռուս պաշտոնյաները, մասնավորապես՝ ՌԴ ԱԳՆ-ն, հայտարարել են, թե առանց Ռուսաստանի մասնակցության՝ «Թրամփի ուղին» չի կարող գործարկվել, առաջին հերթին այն պատճառով, որ երկաթուղին կառավարում են ռուսները։

Հայկական մամուլն այս օրերին լայնորեն քննարկում է ռուսների հնարավոր ներգրավվածության թեման՝ կարո՞ղ են ռուսները դուրս մնալ ԹՐԻՓՓ-ից, ինչպե՞ս է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը (ՀԿԵ) ներգրավվելու այս նախագծում, եթե մինչ օրս չի կատարել է իր կոնցեսիոն պարտավորությունները, և ի վերջո՝ ե՞րբ ազգայնացվի ՀԿԵ-ն։

Նկատենք, սակայն, որ «Հարավկովկասյան երկաթուղիների» մայրը «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունն է, որը խորը ֆինանսական ճգնաժամի մեջ է, կանգնած է սնանկացման ճանապարհին։ ՀԿԵ-ի կողմից Հայաստանի բյուջե վճարված հարկերը շեշտակի նվազում են։ 2021-ին ընկերությունը բյուջե էր վճարել 5.8 մլրդ դրամ, 2024-ին՝ 2 միլիարդից մի փոքր ավելի։ Տնտեսագետները պնդում են, թե ՀԿԵ-ն ևս սնանկության եզրին է։

Մի քանի շաբաթ առաջ՝ 2025-ի դեկտեմբերի վերջին, ՌԴ նախագահի հետ նախաամանորյա փարթիի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նշել էր․ «Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։ Ես, մասնավորապես, նկատի ունեմ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում»։

Հիշեցնենք, որ ՀՀ-ն հայկական երկաթգիծը ռուսներին է նվիրել Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ։ ՀՀ կառավարությունը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն և դրա դուստր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, պայմանագիրը ստորագրել են 2008-ի փետրվարին։ Ժամկետը լրանում է 2038-ին։ Կոնցեսիոն պայմանագրում գրված է, որ ՀԿԵ-ն «պարտավոր է իր հաշվին իրականացնել կոնցեսիոն ակտիվների սպասարկման, վերանորոգման և անհրաժեշտ բարելավման աշխատանքները»։

Սակայն Մոսկվան փաստացի անարձագանք է թողել Փաշինյանի խնդրանքը ՀՀ-ում նշված երկաթուղային ենթակառուցվածների վերականգնման, վերակառուցման վերաբերյալ։ Պատճառը, թերևս նույնն է՝ միջոցների սղությունը։ Պատերազմում պարտվող ՌԴ-ն փող չունի ՀՀ-ում երկաթուղի կառուցելու համար։

Եթե Փաշինյանը գիտեր, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը սկանկ է, նրա դուստր ՀԿԵ-ն՝ սնանկության եզրին, և Մոսկվան չի կարողանալու համապատասխան աշխատանքներ կատարել երկաթուղու վերը նշված նշված հատվածներում, ապա ինչո՞ւ էր նման խնդրանքով դիմում Պուտինին։ Ավելի հարմար չէ՞ր ՀԿԵ-ն ազգայնացնելու հարց բերել օրակարգ։

Նկատենք, որ ի տարբերությունը ՀԷՑ-ի, հայկական երկաթուղին չի վաճառվել, այլ տրվել է կառավարման, երկաթուղին ՀՀ սեփականությունն է մնում։ Հետևաբար՝ ՀՀ կառավարությունը կարող է հեշտությամբ խզել կոնցեսիոն պայմանագիրն ու անհրաժեշտ աշխատանքները կատարել հարկատուների հաշվին կամ նոր կառավարիչ ներգրավելով։ Սակայն Փաշինյանը նման քայլ անելու փոխարեն՝ խնդրում է Պուտինին, որ վերկանգնեն երկաթուղու այդ հատվածները, քանի որ դրանք «Խաղաղության խաչմերուկի» մաս են դառնալու։

ՀԿԵ-ն ռուսներից հետ վերցնելը նաև տեղավորվում է ԹՐԻՓՓ-ի տրամաբանության մեջ։ Եթե ԱՄՆ-ն ճանապարհային ենթակառուցվածներում լուրջ ներդրումներ է անելու, ապա պետք է բացառվեն ռուսական սադրանքները, որ ներդրումները ջուրը չընկնեն։ Եթե ՀԿԵ-ն կառավարող ռուսները փորձեն միտումնավոր դեմ գնալ հայ-ամերիկյան ծրագրերին կամ սնանկության պատճառով չապահովեն համարժեք սպասարկումը, մասնավորապես՝ չվերականգնեն Փաշինյանի կողմից նշված հատվածները, ապա Հայաստանը դրանից մեծապես կտուժի։ Այս պարագայում նույնպես օպտիմալ լուծումը ՀԿԵ-ի ազգայնացումն է, ռուսներին այս ասպարեզից հեռացնելը։

Կարճ ասած՝ Փաշինյանի կառավարությունը պարտավոր է իրական քայլեր ձեռնարկել ՀԿԵ-ն ազգայնացնելու, «Խաղաղության խաչմերուկի» ծրագիրը կյանքի կոչելու համար։ Իսկ եթե շարունակեն սպասել, թե սնանկացած ՀԿԵ-ն ե՞րբ կկառուցի ու կվերագործարկի նշված հատվածների երկաթգծերը, ապա կարելի է ասել, որ Փաշինյանի խնդիրը ռուսական շահերը սպասարկելն է, խաղաղության խաչմերուկի մասին խոսքերը բլեֆ են, ոչ մի ապաշրջափակում էլ չի սպասվում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից