Ներքին Միտք 9 ամիս առաջ - 23:39 14-01-2026

Ստացվում է՝ մեր երջանկությանն ու անվտանգությանը միայն Արցախը չէր խանգարում. ինչ ուղերձ է հղում Փաշինյանը

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Էսօր Սինգապուրի նման պետությունը, որի տարածքը Սևանա լճի ⅔-րդի չափ ա, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով տասը անգամ Հայաստանի Հանրապետությունից մեծ ա, էն դեպքում, երբ որ իրենց բնակչությունը 5 միլիոն և ավելի ա, մեր բնակչությունը՝ մոտավորապես 3 միլիոն»։

Մեջբերվածը Նիկոլ Փաշինյանի՝ այսօր կայացած «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկման ընթացքում հնչեցրած ելույթից է։

Տեսնու՞մ եք՝ ինչ տպավորիչ արդյունքների է հասել Սինգապուրը իր ⅔-րդ Սևանի չափ տարածքով։ Տեսնու՞մ եք՝ քանի մարդ կարող է բնակվել այդ մի թիքա հողի վրա ու մեզանից 10 անգամ ավելի լավ։ Իսկ դուք եկել ու ամեն մի լճի և ամեն մի բլրի համար կռիվ եք տալիս, Արցախ եք ուզում, Արևմտյան Հայաստան…

Ահա, թե ինչ ուղերձ է հղում վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մեր ժողովրդին։
Ստացվում է՝ մեր երջանկությանն ու անվտանգությանը միայն Արցախը չէր խանգարում։

Հայաստանը շատ մեծ է 3 միլիոն բնակչության համար։ Նոր Սինգապուր դառնալու համար մեզ ընդամենը Երևանն է պետք և Կոտայքի, Արմավիրի, Արարատի ու Արագածոտնի մարզերը։ Վերջ։ Մնացածը «դժբախտ, դժգույն» տարածքներ են։ Բեռ, որից պետք է ազատվել։

Դե իսկ երջանիկ ապրելու համար ամեն մարդուն 4ք/մ էլ է բավական։ Նարեկ Սամսոնյանի բանտախուցը՝ ապացույց։ Ո՞վ կասի, թե Սամսոնյանը գոհ չէ իր կյանքից։ Տեսեք, թե ինչ հրապարակումներ է անում բանտից…

Իրական Հայաստա՞ն էիք ուզում՝ կստանաք իրական Հայաստան»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում