Ներքին Արտաքին 9 ամիս առաջ - 13:33 14-01-2026

Ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու. Փաշինյան

Հայաստանը Եվրամիության և տարածաշրջանային գործընկերների հետ համագործակցությամբ ակտիվ քայլեր է ձեռնարկում իր ենթակառուցվածքները զարգացնելու և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Այս գործընթացում առանցքային տեղ է զբաղեցնում Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորումը: Այդ մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես չեմ ուզում առաջ անցնել, բայց ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու։ Օրինակ՝ Հայաստան-Թուրքիա սահմանին ակնհայտորեն կամուրջներ պետք է կառուցվեն, առնվազն Մարգարայում կամուրջ պետք է կառուցվի, Ախուրիկում կամուրջ պետք է կառուցվի։ Ախուրիկում ակնհայտ է, որ մաքսային և սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն, Երասխում մաքսային և սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն:

Կանխատեսում եմ, որ հավանականությունը մեծ է, որ նաև Իջևան-Ղազախ հատվածում մենք կարող ենք ունենալ որոշակի զարգացումներ։ Նաև հարավային հատվածում մենք ունենք որոշակի զարգացումներ։ Իհարկե մենք պետք է հասկանանք նաև հետագա աշխատանքում՝ որտե՞ղ ենք աշխատում TRIPP-ի հետ և որտե՞ղ ենք աշխատում այլ գործընկերների հետ»,- ընդգծեց վարչապետը:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող