Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 14:38 13-01-2026

Դեսպան Քրիստինա Քվինը բարձր է գնահատել հայ-ամերիկյան ծրագրերն ու շնորհակալություն հայտնել

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Քվինի հետևողական ջանքերը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ տիկին դեսպանի ներդրումն անժխտելի է։ Նախարարն ընդգծել է դեսպան Քվինի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հանգամանքը։

Կարևորելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ նախարարը փաստել է, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով կյանքի են կոչվել Ներքին գործերի նախարարության բարեփոխումների օրակարգի մի շարք կարևոր ծրագրեր։

Դեսպան Քրիստինա Քվինը արդյունավետ ու կառուցողական համագործակցության համար շնորհակալություն է հայտնել անձամբ նախարարին և նախարարության թիմին։

Դեսպանը բարձր է գնահատել համատեղ իրականացված ծրագրերը, նաև մի շարք հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ակտիվ փոխգործակցությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման, նախարարության հետ գծագրված առաջիկա ծրագրերի իրացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին Նախարարը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ՝ ընդգծելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան