Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 8 ամիս առաջ - 11:00 13-01-2026

Կճոյանի խոստումը Փաշինյանին, ՀՅԴ-ն որոշել է՝ ում հետ դաշինք կկազմի. Մամուլ

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ դեկտեմբերին ՀՀ նախարարներն ու փոխնախարարները միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստացել, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցումներին դեկտեմբերի 25-ից ի վեր Կառավարությունը չի պատասխանում. հրաժարվում են հրապարակել նախարարների և փոխնխարարների ստացած պարգևների չափը:

«Ժողովուրդ» օրաթերթը բոլոր նախարարներին ուղարկել է առանձին հարցումներ, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի ստացվել: Մինչ այդ, Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ դեկտեմբեր ամսին միայն նախարարները ստացել են 7–8 միլիոն դրամ, որոշ դեպքերում՝ մինչև 9 միլիոն դրամ պարգևավճարներ, իսկ փոխնախարարները՝ 4–5 միլիոն դրամ պարգևավճարներ:
-
Հրապարակ» թերթը գրում է. «Հայ հեղափոխական դաշնակցությունն այսօր կամ վաղը կհայտարարի առաջիկա համապետական ընտրություններին մասնակցության ֆորմատի մասին։ Հնարավոր է հայտարարությունն ասուլիսում արվի, որը հրավիրելու է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հորդորեց սպասել հայտարարությանը, սակայն, մեր տեղեկություններով, ՀՅԴ-ն որոշում ունի՝ այս անգամ էլ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով մասնակցել, գուցե այդ մասին բաց տեքստով չհայտարարեն, բայց անուղղակի կտեղեկացնեն այդ մասին։

Չի բացառվում, որ դաշինքին միանան նաեւ այլ ուժեր, որոնցից ոմանք չեն մասնակցել խորհրդարանական նախորդ ընտրություններին: Փոխարենը՝ Հանրապետականը վաղը քննարկում է նախաձեռնել՝ «Հայաստանը եւ տրանսպորտային մեգածրագրերը» թեմայով։
-
«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ շուրջ 100 հոգեւորական է առաջիկա օրերին միանալու Փաշինյանին ։ «Կճոյանը խոստացել է ամենաքիչը 100 հոգեւորական ներգրավվել մինչեւ շաբաթվա վերջ»,-ասում են ՔՊ-ական աղբյուրները։

Ըստ նույն լուրերի Կճոյանը էլ չգիտի ոնց իր հավատարմությունը ցույց տա Փաշինյանին։ Վերջին հանդիպմանը նա խոստացել է , որ հասնելու է նրան, սքեմավոր հոգեւորականների բանակով գնան Կաթողիկոսին հեռացնելու։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին