Ներքին 8 ամիս առաջ - 13:52 12-01-2026

Կաթողիկոսին քարով «սատկացնելու» կոչ անելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. Փաստինֆո

Գառնիի համայնքապետարանի աշխատակից, Փաշինյանի աջակից Էդվարդ Ստեփանյանի կողմից Վեհափառ Հայրապետի հասցեին «Մի հատ քար խփեն գլխին՝ սատկացնեն» հայտարարության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ 2026 թվականի հունվարի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ ԶԼՄ-ներով բռնության քարոզի համար:

«Կատարվում է նախաքննություն»,- նշում են դատախազությունից։

Հիշեցնենք՝ Ստեփանյանը ներկա էր գյուղի եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ պատարագին: Իշխանական կուսակցության լրատվամիջոցի՝ Civic.am-ի լրագրողը մոտեցել էր եկեղեցու բակում հավաքվածներին, հարց տվել, թե «ի՞նչ պիտի լինի, որ նա հեռանա», ինչին ի պատասխան քաղաքացին պատասխանել էր. «Մի հատ քար խփեն գլխին, սատկացնեն»: Հետագայում պարզվել է, որ բռնության կոչ, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք կատարած անձը ոչ միայն Փաշինյանի աջակից է, այլև՝ համայնքապետարանի աշխատանակից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում