Արտաքին 9 ամիս առաջ - 20:09 11-01-2026

ԱՄՆ-ն հարվածել է Սիրիայում ԻՊ-ի տասնյակ թիրախների

ԱՄՆ զինված ուժերը այլ երկրների հետ համատեղ շաբաթ օրը՝ հունվարի 10-ին, ավիահարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ-ի (Իսլամական պետություն) օբյեկտներին, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը X սոցիալական ցանցում։

Այս հարվածները նշանավորեցին «Բազեի աչքի հարված» կոչվող գործողության երկրորդ ալիքը՝ ի պատասխան դեկտեմբերին ԻՊ-ի կազմակերպած դարանակալման, որի հետևանքով զոհվել էին Այովայի բանակի Ազգային գվարդիայի երկու զինվոր և որպես թարգմանիչ աշխատող ԱՄՆ քաղաքացիական անձը։

«Այսօրվա հարվածները հասցվել են Սիրիայի ողջ տարածքում ԻՊ-ի դիրքերին՝ մեր մարտիկների դեմ ուղղված իսլամական ահաբեկչությունը վերացնելու, հետագա հարձակումները կանխելու և տարածաշրջանում ամերիկյան ու գործընկեր ուժերը պաշտպանելու մեր մշտական հանձնառության շրջանակում,- ասվել է հայտարարության մեջ և ընդգծվել,- «ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերը նախկինի պես վճռական են տրամադրված հետապնդելու այն ահաբեկիչներին, որոնք ձգտում են վնաս հասցնել Միացյալ Նահանգներին»։

CNN-ի աղբյուրի տվյալներով՝ գործողության ընթացքում կիրառվել է ավելի քան 90 բարձր ճշգրտությամբ զինամթերք, որոնց միջոցով խոցվել է ավելի քան 35 թիրախ։ Հարվածներին մասնակցել է ավելի քան 20 ինքնաթիռ։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
18:07 Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց