Արտաքին 9 ամիս առաջ - 17:14 11-01-2026

Հալեպում պետական հաստատությունները վերսկսել են աշխատանքը, հայ համայնքը վերադառնում է բնականոն կյանքի

Հալեպում այսօր վերսկսվել են պետական հաստատությունների աշխատանքները, իսկ քաղաքի հայ համայնքը սկսել է վերադառնալ բնականոն կյանքի։

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ երեկ մինչև ուշ ժամ քրդական երեք շրջաններից զինյալները դուրս են բերվել և տեղափոխվել Եփրատի արևելք՝ երկրի հյուսիսարևելյան շրջաններ։

Գաբրիելյանը նշել է նաև, որ այս շաբաթ դպրոցներում նախատեսված էր կիսամյակային քննությունների շրջանը, սակայն այն հետաձգվել է մեկ շաբաթով։

Նույն ժամկետով հետաձգվել են նաև համալսարանների դասերը։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
18:07 Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց