Ներքին 8 ամիս առաջ - 14:04 11-01-2026

Ինձ հերթական դժվար ուղին է սպասվում. Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդի անդրանիկ քարոզը Սուրբ Հակոբ եկեղեցում

Այսօր Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանն Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում հանդես է եկել անդրանիկ քարոզով՝ հընթացս Սուրբ պատարագի:

Հիշեցնենք, որ երեկ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից և առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Ինձ հերթական դժվար ուղին է սպասվում,- Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագի ժամանակ ունեցած քարոզի ընթացքում հայտարարեց Մասյացոտնի թեմի նորանշանակ տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։- Ես 15 տարի մեր հանրապետության քրեակատարողական հիմնարկներում եմ ծառայել։ Լավ թե վատ, բայց դժվար ծառայության ուղի է եղել։ Երբ այս փոթորկուն շրջանում, երբ պառակտված է մեր եկեղեցին ներսից, դրվեց այս ընտրությունը մեր սիրելի Վեհափառ Հայրապետի կողմից և նաև թեմի քահանայաց դասի մեծամասնության կողմից, ինձ մնում էր ընտրել։ Ես չէի կարող չընտրել ու «այո» չասել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում