Ներքին Միտք 9 ամիս առաջ - 12:00 11-01-2026

Փաշինյանը ժխտման հիվանդության ախտանիշ է դրսևորում

Վատ օրինակ է ծառայում Նիկոլ Փաշինյանը։ «Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ եւ հետեւաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն եւ առոչինչ են»,- ասել է նա հունվարի 10-ին՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի որոշմանը, որով պաշտոնից ազատվել է թեմերից մեկի առաջնորդը։

Փաշինյանի այս հայտարարությունն անտրամաբանական է։ Մի կողմից ասում են, թե Գարեգին Բ-ին չեն ճանաչում որպես կաթողիկոս, մյուս կողմից ուզում նրան հեռացնել կաթողիկոսի աթոռից։ Այսինքն՝ նա, 10 եպիսկոպոսները, տասնյակ քահանաները ձգտում են կաթողիկոսի աթոռից հեռացնել մեկին, որը կաթողիկոս չէ՞։

Փաշինյանի այս վարքը հիմք է ենթադրելու, որ նա ժխտում է իրականությունը, ապրում պատրանքով։ Ճապոնացի տաղանդավոր դրամատուրգ Կոբո Աբեն «Ամրոցը» ստեղծագործության մեջ նկարագրում է այդպիսի տեսարան, որտեղ հերոսներից մեկը տառապում է ժխտման հիվանդությամբ (ԺՀ)։ ԺՀ-ն քաղաքական հոգեկան հիվանդություն է, որով տառապողները ժխտում են քաղաքական իրականությունը և ապրում երևակայական աշխարհում, մեծ մասամբ՝ անցյալում։ Հիվանդը ցուցաբերում է իրականությանը ոչ համարժեք վարք, չի կարողանում կողմնորոշվել սովորական իրավիճակներում, դատարկախոսում է, դառնում կոնֆլիկտային:

ԺՀ-ն վարակիչ է։ Հիվանդի հետ տևական շփվողները կարող են վարակվել: Վարակի նկատմամբ թույլ դիմադրողականություն ունեն դեբիլները: Երբ ԺՀ-ով հիվանդ է պետության ղեկավարը, ապա իշխանությունը կործանվում է: Երբ ԺՀ-ով հիվանդանում է ժողովրդի մեծ մասը, ապա ժողովուրդը մահանում է կամ արտագաղթում: ԺՀ-ով տառապողներն ատում են լրագրողներին, որոնք արտացոլում են իրականությունն ու ցրում պատրանքները։

Այս հայտարարությունը նաև սպառնալիք է իրավական պետությանը և կարող է այլասերել արդարադատության, օրինապահության, ճշմարտության մասին ընկալումները։

Փաշինյանին ընդօրինակող մարդիկ կարող են արհամարհել Սահմանադրությունը, օրենքը, կառավարության որոշումը, անկարգություններ անել։ Մարդիկ կարող են արհամարհել վարպետին, վաստակավորին, օծյալին, հանրային հեղինակությանը։

Այս տեսանկյունից անիմաստ է նոր սահմանադրության ընդունման գործընթացը, որին հարկատուների միջոցներից միլիոնավոր դրամներ են ուղղվում։ Ինչի՞ համար են նոր սահմանադրություն մշակում, եթե Փաշինյանն ու նրան հետևողները չեն հարգում գործող սահմանադրությունը։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ նրանք չեն ոտնահարելու նաև նոր սահմանադրությունը։

Մի խոսքով՝ վերը բերված հայտարարությունը վայել չէ պատասխանատվության գիտակցում ունեցող քաղաքական գործչին։ Այսպիսի բան տեսականորեն կարող էր ասել Հուլյայպոլեի անարխիստական հանրապետության ղեկավար Նեստոր Մախնոն։ Գուցե Փաշինյանն ու նրան հետևողները ուզում են Հայաստանն անարիստական հանրապետությո՞ւն դարձնել։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում